Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայտնի են այս տարվա լավագույն մարզական համայնքները և բակերը

Հայտնի են այս տարվա լավագույն մարզական համայնքները և բակերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դեկտեմբերի 19-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք»,  «Լավագույն գյուղական մարզական համայնք»,  «Լավագույն մարզական բակ»  2014 թվականի հանրապետական ստուգատեսների հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայավրին գերատեսչության մամուլի ծառայությունից, Գաբրիել Ղազարյանը ողջունել է ներկաներին և  նշել, որ ՀՀ համայնքներում առկա բարեկարգ, վերանորոգված և մարզումների համար հարմարեցված բակերը ՀՀ կառավարության կողմից տարվող մեծածավալ աշխատանքի տեսանելի հատվածն է միայն՝ ուղղված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը, տարածմանն, առողջ ապրելակերպի քարոզչությանը: Նախարարը շնորհավորել է հաղթողներին և հույս հայտնել, որ հաջորդ տարիների ընթացքում ՀՀ Նախագահի մրցանակին հավակնող համայնքների թիվն ավելի է մեծանալու:

Ներկաներին ողջունել և շնորհավարական խոսք է ասել նաև նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, որը համակարգում է մասսայական սպորտի ուղղությամբ տարվող աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն,  ինչպես վերոհիշյալ ստուգատեսների, այնպես էլ ընթացիկ տարում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում նախարարության կատարած աշխատանքների ու կազմակերպած մարզական մասսայական միջոցառումների արդյունքների վերաբերյալ:

ՀՀ Նախագահի մրցանակով  պարգևատրվել են. «Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում` 1-ին մրցանակով՝  Գյումրին, 2-րդ մրցանակով՝ Քաջարանը, 3-րդ մրցանակով՝ Էջմիածինը, «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում` 1-ին մրցանակով` Տավուշի մարզի Կողբ գյուղը, 2-րդ մրցանակով` Շիրակի մարզի Ամասիա գյուղը, 3-րդ մրցանակով` Վայոց ձորի մարզի Արենի գյուղը, իսկ «Լավագույն մարզական բակ» 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրել են, համապատասխանաբար, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ զանգվածի Նանսենի փողոցի 7-րդ շենքի և  թիվ 106 դպրոցի հարակից մարզական բակը, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան 2-րդ շենքի հարակից բակը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան, 2/11-րդ շենքին  հարակից մարզական բակը:  Միաժամանակ, համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով պարգևատրվել են 2014 թվականին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնի հաղթող Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]