Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունվար-փետրվարին Հայաստան կներկրվի 4 կոմբայն

Հունվար-փետրվարին Հայաստան կներկրվի 4 կոմբայն

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության տեխնիկայի ոլորտը Հայաստանում ունի բարելավման անհրաժեշտություն: 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ` հանրապետությունում առկա էին շուրջ 15 հազար տրակտոր, 18 հազար այլ գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ, 1355 կոմբայն, որոնց շուրջ 90% մնացել է խորհրդային տարիներից, և դրանց տեխնիկական մակարդակը շատ ցածր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 19-ին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

«Այս ուղղությամբ Գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է համապատասխան աշխատանքներ: Անցած տարի աշխատանքներ են տարվել ՌԴ-ից և Բելառուսից տրակտորների և կոմբայնների ներկրման վերաբերյալ: Արդյունքում` այս տարի ներկրվել է շուրջ 400 անուն տեխնիկա, որից 288-ը՝ «Բելառուս» տրակտորներ: Ընթացիկ տարում երկիր է ներկրվել 4 կոմբայն և ևս 4-ը կներկրվի գալիք տարվա հունվար-փետրվարին: Մեր մեքենատրակտորային պարկը որոշակիորեն թարմացվել է, սակայն այդ գործընթացը ունի շարունակակն ընթացք» - հայտնեց Գրիշա Բաղիյանը:

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը հավելեց, որ նախարարությունը դեռ անելիքներ ունի հացահատիկային կոմբայնների հետ կապված: Այս նպատակով գերատեսչությունը մշակել է հացահատիկային կոմբայնների ներկրման հայեցակարգ, որը ներկայացվել է կառավարությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]