1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառում հանրային քննարկման ներկայացվեց «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»

Գավառում հանրային քննարկման ներկայացվեց «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»

ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի հանդիսությունների սրահում «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ հանրային քննարկման ներկայացվեց «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծրագրի հանրային քննարկմանը հրավիրված էին հանրակրթական դպրոցների տնօրեններ եւ մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությամբ մենք հիմք ենք դնում ազգապահպան ու կենսական մի կարեւոր ծրագրի: Այն կրթության որակի արդյունավետության բարձրացման ծրագիրն է՝ համահունչ միջազգային կրթական որակի ապահովմանը: Կխնդրեմ լինել ակտիվ եւ հանդես գալ կառուցողական առաջարկություններով»,- բացման խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: 

Իսկ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը մանրամասնորեն ներկայացրեց «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հիմնադրույթները, նպատակները, միջոցները, սպասվելիք արդյունքները՝ դարձյալ կոչ անելով ներկաներին՝ հանդես գալ կառուցողական առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն ծրագրի կազմման եւ իրականացման ընթացքում: «Մենք պարզ քայլերով այսօրվա արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային կրթության ու քաղաքակրթության հետեւից չենք կարող հասնել. անմիջապես կհայտնվենք լուսանցքում, եթե չձեռնարկենք համապատասխան քայլեր ու գործողության մեջ չդնենք կրթության գերազանցության նոր ծրագիրը: Գերազանցությունը ոչ թե առավելություն է մի բանի նկատմամբ, այլ՝ դեպի կատարելություն ձգտելու ցանկություն: Հեռավոր հինգերորդ դարում մեր դպրության նվիրյալները բիզնես-ծրագրեր չունեին, սակայն իրենց հոգու նվիրումով կարողացան ստեղծել ու սերունդներին ավանդել հայ դպրոցն ու գիտությունը: Եվ մեր ծրագիրը պետք է լինի հատուկ առաքելություն՝ խորքում ունենալով նվիրումի գաղափարը: Մեր ծրագիրը լուծում է տալու ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Սփյուռքի հայկական դպրոցների արդիականացման ու զարգացման, կատարելագործման խնդիրներին: Ծրագիրը ֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը, իրականացնելու է «Այբ» հիմնադրամը, որն իր գործունեության ինը տարիների ընթացքում հասել է նշանակալի ձեռքբերումների»,- նշեց Մեսրոպ քահանա Արամյանը: 

Խմբերի բաժանված մասնակիցներին քննարկման կազմակերպիչներն առաջադրեցին կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր, որոնց պատասխաններն ամփոփվեցին համատեղ քննարկման արդյունքում: Ըստ Մեսրոպ քահանա Արամյանի՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» կառավարության հաստատմանը կներկայացվի 2015 թվականի մարտին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]