Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանական նավթի գինը եւս 0,8 դոլարով նվազել է

Ադրբեջանական նավթի գինը եւս 0,8 դոլարով նվազել է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական նավթի գինը համաշխարհային ապրանքային սակարաններում շարունակում է նվազել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը, Լոնդոնի ապրանքային սակարանում AzeriLayt տեսակի նավթի մեկ բարելի գինը նախորդ օրվա համեմատ 0,8 դոլարով նվազել եւ կազմել է 60,96 դոլար: Նյու Յորքի ապրանքային սակարանում Layt տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 2,36 դոլարով եւ կազմել 54,11 դոլար: Լոնդոնի սակարանում էլ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 2,13 դոլորվ եւ կազմել 59,27 դոլար: 

Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ անցյալ շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա: Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները: Նավթի գների անկման հետ կապված` Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]