Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թանկացումները անհանգստացնում են Կառավարությանը, բայց գները կարգավորում է շուկան. Դավիթ Հարությունյան

Թանկացումները անհանգստացնում են Կառավարությանը, բայց գները 
կարգավորում է շուկան. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում վերջին օրերին եղել են տատանումներ, որոնք անհանգստացրել են Կառավարությանը, սակայն գները կարգավորում է շուկան, և Կառավարության խնդիրն է վերահսկել այն: Այս մասին ՀՀԿ գերագույն մարմինի նիստից առաջ լրագրողներ հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա հավաստեց, որ Կառավարությունը հանձնարարականներ է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և փորձում է ծանոթանալ իրավիճակին: «Հանձնաժողովը չի ենթարկվում անձամբ  կառավարությանը, բայց վերջինս իրավունք ունի ծանոթանալու իրավիճակին և ըստ անհրաժեշտության հանձնարարականներ տալ:  Շուկայում տատանումներ  եղել են, այո’, և պետության խնդիրն է վերահսկել այդ ամենը: Իհարկե, հնարավոր է, լինեին նաև չարաշահումներ, բայց դա չի նշանակում, որ պետությունը կարող է փոխահատուցել վնասները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը:

Հայաստանի սպառողական շուկայում դրամի արժեզրկումից հետո թանկացումները նոր թափ են ստացել: Եթե մինչև նոյեմբեր գնաճ էր նկատվում հատուկենտ ապրանքների մասով, ապա դեկտեմբերի երկրորդ 10-օրյակից հետո գրեթե բոլոր ապրանքների գները բարձրացել են: Վարչապետը իրավիճակին ծանոթանալու համար դեկտեմբերի 18-ին շրջայց է կատարել առևտրի կենտրոններում և խոստացել, որ գները կշտկվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]