Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թանկացման համար մեղավորները պատասխան կտան. ՀՀ վարչապետ

Թանկացման համար մեղավորները պատասխան կտան. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովը ինտենսիվ կերպով ուսումնասիրում է շուկաներում ապրանքների գները, և եթե լինեն փաստեր անհարկի թանկացումների վերաբերյալ, մեղավորները պատասխան կտան: Այս մասին ՀՀԿ գերագույն մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Պարոն Շաբոյանը խոստացել է, որ կներկայացնի իրավիճակը, և մենք կփորձենք գնահատական տալ: Հիմա իրենք ինտենսիվ  հետևում են, և արդյուքները պետք է ներկայացնեն մեզ: Նորից եմ ասում, բոլորը պետք է պատասխան տան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով ավտոմեքենաների գազի գների մասին` վարչապետը վստահեցրել է, որ բոլոր լցակայաններում գազն արժի 200-210 դրամ: «Ես բոլոր տեղերն ուղարկել եմ ստուգելու: 230 դրամ գին չկա, 200 դրամ է, տեղեր կան` 210 դրամ է»,- ասել է նա:

Հայաստանում դրամի արժեզրկմանը զուգընթաց սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են: Վարչապետը իրավիճակին ծանոթանալու համար դեկտեմբերի 18-ին շրջայց էր կատարել առևտրի կենտրոններում և խոստացել, որ գները կշտկվեն:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի դիտանցման արդյունքներն` այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]