Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարը սպաներին բնակարանների բանալիներ է հանձնել

Պաշտպանության նախարարը սպաներին բնակարանների բանալիներ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում դեկտեմբերի 19-ին շահագործման է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակարանամուտի արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Տասներկու սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորել է սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստել է, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:

Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014թ. աշխատանքներն ու քննարկվեցին հետագա անելիքները:

Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է նաև մարտական հենակետեր: Նրանք ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:

Տավուշի մարզում շրջայցը եզրափակվել է ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցել են 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]