Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը կասեցրել է վիետնամական դեղամիջոցի խմբաքանակի շրջանառությունը

Առողջապահության նախարարությունը կասեցրել է վիետնամական դեղամիջոցի 
խմբաքանակի շրջանառությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր փորձաքննության է ենթակել Վիետնամի «Դանաֆա Ֆարմասյուտիկալ ԲԸ, 253 Դունգ Սի Թանհ Կհե փ.» դեղագործական ընկերության արտադրության «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղը` հիմք ընդունելով գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում գրանցված նմուշին և օրինական ներմուծված խմբաքանակներին: Օրինական ներմուծված նույն համարով 481108A սերիայի դեղի պիտանիության ժամկետը 31.03.2013 թվականն է, մինչդեռ հայտնաբերված դեղի նմուշների պիտանիության ժամկետը 08.05.2015 թվականն է:

Այսպիսով`  481108A սերիայի 08.05.2015 թվականի պիտանիության ժամկետով արտադրանքի ներդիր թերթիկի և փաթեթի գրառումները կեղծված են, արտադրանքի մեջ ներառված մենթոլի ու կամֆորայի քանակները չեն համապատասխանում չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի պահանջներին:

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2939-Ա հրամանով դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց հանձնարարվում է բացառել «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղի շրջանառությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]