Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում այս տարի արդյունահանվել է են 44,2 մլրդ դրամի ոչ մետաղական հանածո

Հայաստանում այս տարի արդյունահանվել է են 44,2 մլրդ դրամի ոչ մետաղական  
հանածո

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության մեջ ոչ մետաղական օգտակար  հանածոների և շինարարական նյութերի արտադրությունը մեծ տեղ է գրավում: Ոչ մետաղական հանքանյութերի արտադրության ոլորտում ներկայումս աշխատում է 219  ընկերություն, որոնք այս տարի արդեն իսկ թողարկել են 44,2 մլրդ դրամի արտադրանք: Այս մասին ոլորտի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա գործարարներին ներկայացրել է ոլորտի ներկա դրությունը` ասելով, որ ոչ մետաական  հանքանյութերի արտադրության ոլորտում աշխատում է ավելի քան 4900 մարդ, իսկ այս տարի արտահնվել է 7 մլրդ դրամի արտադրանք:

«Ոլորտի խնդիրները ավելի լավ հասկանալու համար ենք անցկացնում այս հանդիպումը: Ակնկալում եմ, որ ձեր կողմից կհնչեն այդ խնդիրներին վերաբերող հարցեր և դուք կստանաք պատասխաններ: Նման հանդիպումներ ունեցել ենք տարբեր ոլորտների գործարարների հետ, իսկ սա վերջին հանդիպումն է այս տարվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիմելով գործարարներին` ընդգծեց Ճշմարիտյանը:

Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի արտադրության  և այլ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցել է ոլորտի 23 ընկերությունների ներկայացուցիչ:  Քննարկման նպատակն էր վերհանել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց արդյունավետ լուծման ուղիները: 

Հայաստանի Հանրապետությունը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը:    
ԱՎԾ տվյալներով`  հանրապետության ոչ մետաղական հանքանյութերի  արտադրատեսակների արտադրության ոլորտը հիմնականում ներառում է ապակու և ապակե արտադրատեսակների արտադրությունը, կավե շինանյութերի արտադրությունը, ցեմենտի, կրի ու գաջի արտադրությունը, բետոնի արտադրությունը, քարի մշակումը և հարդարումը և այլն: 
Իսկ շինանյութերի արտադրության ոլորտի ցուցանիշներում հաշվի են առնված շինարարական պլաստմասսայե արտադրատեսակների, լաքերի և ներկերի, ինչպես նաև սոսինձների ու տարբեր մածիկների արտադրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]