Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կենդանաբանական այգին վերակառուցման կենթարկվի

Կենդանաբանական այգին վերակառուցման կենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին վերակառուցման կենթարկվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքով՝ այգու վերակառուցման վրա կծախսվի 300 միլիոն դրամ:

«Մշակվել է այգու փոփոխությունների մեծ նախագիծ. կիրականացվի մուտքի վերակառուցում, նոր զոոկլինիկայի ստեղծում, որը կսպասարկի ամբողջ այգին: Դրանից հետո այգու ներսի հատվածների, ինչպես նաև կվերակառուցվեն տոմսարկղերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կամո Արեյանը:

Նրա խոսքով՝ վերակառուցման շնորհիվ այգում թարմություն կմտցվի: «Փորձում ենք մաս-մաս թարմացնել այգին և ավելի մատչելի դարձնել մարդկանց համար: Բացի այդ, փոքրիկ զբոսայգի է ձևավորվելու երեխաների համար»,- նշեց Արեյանը:

Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարն իրականություն է դարձել 1940-ին` Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]