1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հաջորդ տարվա սկզբից հանրապետությունում կգործի 5 նոր սպանդանոց

Հաջորդ տարվա սկզբից հանրապետությունում կգործի 5 նոր սպանդանոց

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա սկզբից հանրապետությունում կգործի 5 նոր սպանդանոց, որոնք իրենց հերթին կնպաստեն գյուղատնտեսական կենդանիների շրջանում հիվանդությունների տարածման կանխարգելմանը: Այս տարի պետության կողմից ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ: Սակայն պետությունը այսքանով չի պատրաստվում սահմանափակվել և նոր ապանդանոցների կառուցման աշխատանքները կշարունակվեն, որպեսզի հետագայում հանրապետությունում կենդանիների մորթը իրականացվի միմիայն սպանդանոցային պայմաններում: Այս մասին դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

 «Որպեսզի մենք ունենանք կենդանիների գլխաքանակի  և կենդանական ծագման մթերքների ավելացում, առաջին հերթին պետք է ունենանք առողջ կենդանիներ: Այս հարցով նախարարությունը իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիր, որն արվում է յուրաքանչյուր տարի: Ներկա պահին շուրջ 12 ծրագիր իրականացվում է պետական միջոցների հիման վրա: Պետբյուջեի շնորհիվ ձեռք են բերվում համապատասխան պատվաստանյութեր և դրանք անասնաբուժական ծառայության, համայնքային անասնաբույժերի միջոցով ներարկվում են գյուղատնտեսական կենդանիներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացրեց Գրիշա Բաղիյանը:

 «Ամեն տարի ստուգման մեթոդով հայտնաբերում ենք բրուցելոզով հիվանդ շուրջ 1700 հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներ, 2500 մանր եղջերավոր կենդանիներ և այս էպիզոդիկ իրավիճակը կայուն է: Տարվա ընթացքում գրանցվել է բրուցելոզի դեպք: Սա նոր չէ, ամեն տարի մենք հետազոտում ենք կենդանիներին, և հիվանդության տարածման դեմ պայքարը հիվանդ կենդանիների սպանդի ենթարկելն է: Հիվանդությունը առկա չէ միայն Հայաստանում, այն տարածված է ամբողջ աշխարհում, սակայն մենք ընդդեմ դրան Սյունիքի մարզում իրականացնում ենք պիլոտային ծրագիր, որի շրջանակներում կիրառվում է առաջադեմ երկրների կողմից կիրառվող պատվաստանյութի օգտագործումը», - ասաց Գրիշա Բաղիյանը: 

Վերջերս բրուցելոզի դեպք գրանցվել էր Կոտայքի մարզում, որի դեմ պայքարի նպատակով արտերկրից հրավիրել են մասնագետներ, և առկա հիվանդ գլխաքանակը մինչև Ամանոր կենթարկվի սպանդի: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ խոսքերով՝ այս տարի գյուղատնտեսական անասունների շրջանում հայտնաբերվել են նաև այլ ոչ վարակիչ հիվանդություններ, և հանրապետությունում, բացի Գեղաշեն համայնքից, բրուցելոզով հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]