Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թենիսի ֆեդերացիան կշարունակի շեշտը դնել պատանիների շրջանում մարզաձևի զարգացմանը

Թենիսի ֆեդերացիան կշարունակի շեշտը դնել պատանիների շրջանում մարզաձևի 
զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 19  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թենիսի ֆեդերացիան հաջորդ` 2015 թվակականին կշարունակի հիմնական շեշտը դնել պատանիների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողնրեի հետ զրույցում նշեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը: «2014 թվականին ավելացել է թենիսով զբաղվող մարզիկների և սիրողների թվաքանակը: Հրավիրվում են թենիսի միջազգային ֆեդերացիայի մասնագետներ, ովքեր գալիս են Հայաստան աշխատելու երեխաների հետ: Մենք վստահ ենք, որ  այդ ամենն իր արդյունքը դեռ տալու է: Շատ կարևոր է, որ երեխաները չհիասթափվեն մարզաձևից: Մեր նպատակն այն է, որ երկրում ավելացնենք թենիսով զբաղվողների թիվը»,- ասաց Կարամանուկյանը:

Նրա խոսքով` ավելացել է պատանեկան մրցումների քանակը: «Տարեկան 9 տեղական եւ 7 միջազգային մրցումներ ենք անցկացնում: Մրցումները  Եվրոպայի եւ միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլանի մեջ են մտնում: Թեև Հայաստանում գործող ֆեդերացիաների և եղած մարզաձևերի շարքում լավագույնը չենք, բայց նաև լավագույնների շարքում ենք»,- շեշտեց գործադիր տնօրենը:

Ըստ Կարամանուկյանի` թենիսի զգալի զարգացման համար հարկավոր են մեծ գումարներ: «Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ֆինանսավորումը դրա խոցելի կողմն է: Մենք ֆինանսավորվում ենք միայն 5 միլիոն դրամ, որը բավարար չէ Հայաստանում թենիսը զարգացնելու համար»,- նկատեց նա:

Ֆեդերացիանն ընտրել է նաև անցնող տարվա 10 լավագույն մարզիկներին` մինչեւ 10, 12, 14, 16 եւ մեծահասկաների կանանց եւ տղամարդկանց կազմերից: Մեծահասակների շարքում Հայաստանի տարվա լավագույն թենիսիտներ են Աշոտ Գեւորգյանը եւ Անի Ամիրաղյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]