Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բանկերը դոլար չեն գնում Կենտրոնական բանկից

Բանկերը դոլար չեն գնում Կենտրոնական բանկից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տասներորդ անգամ  հայտարարված դոլարի վաճառքի աճուրդը չի կայացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել: Դեկտեմբերի 18-ից հետո սա երկրորդ դեպքն է, երբ աճուրդը չի կայանում պահանջարկի բացակայության պատճառով:

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել էր 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ սահմանային փոխարժեքը կազմել է 567.65  ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:  Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն ավելացել  էր 44.26 դրամով:

Իսկ «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 19-ին կատարվել է 450 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք, որն իր ծավալով ամենամեծն է դեկտեմբերի ընթացքում. այս հարթակում դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 449.98 դրամ, իսկ միջին փոխարժեքը կազմել է 442.44 դրամ:

Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ  տեղաբաշխվել է 42 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրումը նպատակ ուներ կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթելու փոխարժեքի տատանումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]