Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ցանկացած ցնցման դեպքում Բելառուսի իրադրությունը կկայունացվի կես տարում. Լուկաշենկո

Ցանկացած ցնցման դեպքում Բելառուսի իրադրությունը կկայունացվի կես տարում. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ցնցման դեպքում, որ կարող է տեղի ունենալ Բելառուսում, իրադրությունը կկայունացվի կես տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով դատական փորձագետների պետական կոմիտեի խորհրդակցությունում:

«Դուք մի անհանգստացեք. ինչ Էլ որ պատահի մեր երկրում, նույնիսկ եթե լինի վատթարագույն սցենարը, մենք, միեւնույն է, կես տարում կկայունանանք շնորհիվ այն համակարգի, որ ստեղծել ենք Բելառուսում՝ իշխանության ուղղահայացի խիստ համակարգը, խիստ պահանջները»,-ասել Է պետության ղեկավարը:

«Եթե, Աստված մի արասցե, իրադրությունն ինչ-որ տեղ երերա, մենք ակնթարթորեն գործի կդնենք բոլոր լծակները եւ կկայունանանք: Մենք, միեւնույն Է, դուրս կպրծնենք ցանկացած իրադրությունից, որովհետեւ մենք այլեւս այն չենք, ինչ Էինք տասը, իսկ գուցեեւ երկու տասնյակ տարի առաջ»,-հավելել Է Լուկաշենկոն:

«Չպետք Է ախուվախ անել: Պետք Է պատրաստվել Նոր տարվան եւ Սբ.Ծննդին»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]