1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիան 20 մլն եվրոյի արտոնյալ փոխառություն կհատկացնի Վրաստանին

Գերմանիան 20 մլն եվրոյի արտոնյալ փոխառություն  կհատկացնի Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան որոշում Է ընդունել վրաց-գերմանական համագործակցության շրջանակներում 20 մլն եվրոյի չափով արտոնյալ փոխառություն հատկացնել Վրաստանին: Փոխառությունը կուղղորդվի «Կլիմայի համար անվտանգ ենթակառուցածքի ծրագրի» նոր նախագծի ֆինանսավորմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Դեկտեմբերին 19-ին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար տիկին Կատերինա Դերկոռնը այդ կապակցությամբ պաշտոնական ծանուցում Է հանձնել ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին: 

Այս որոշումը Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության շարունակման եւ ընդլայնման եւս մեկ հաստատումն Է: Գերմանիայի կառավարության աջակցությունը,  ֆինանսական օժանդակության հետ միասին, կարեւոր է Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու համատեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]