Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

COAF-ը 2.4 մլն դոլար կտրամադրի Հայաստանի գյուղերի զարգացմանը

COAF-ը 2.4 մլն դոլար կտրամադրի Հայաստանի գյուղերի զարգացմանը

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամյա 11-րդ դրամահավաքի ժամանակ  2.4 մլն դոլար գումար է հավաքվել Հայաստանի երեխաների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նվիրաբերված գումարը կհատկացվի Հայաստանի գյուղերի բարեգործական աշխատանքների ընդարձակմանը:

Դեկտեմբեր 12-ին Նյու Յորքի «Քիփրիանի» սրահում տեղի ունեցած հավաքույթին ելույթ են ունցել Հայաստանից ժամանած երեխաները, երեկոյի հանդիսավարն է եղել  «Թոնի» մրցանակի դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է համայնքային զարգացման ծրագրերի միջոցով կրճատել Հայաստանի գյուղական շրջանների աղքատության մակարդակը: Առաջիկա տասնամյակին կազմակերպությունը նպատակուղղվել է օժանդակություն մատուցել առնվազն 100 գյուղի բնակիչների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]