Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդատվություններ

ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև կայացել են քաղաքական 
խորհրդատվություններ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 17-ին կայացել են ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդատվությունները վարել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովը:

Հանագամանալից քննարկվել է սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առևտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը և միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային տարբեր հարթակներում ընդլայնվող համագործակցությունը, նախանշել փոխգործակցության նոր օրակարգային հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]