Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հիմնանորոգվել է Գորիսով անցնող միջպետական ավտոճանապարհը

Հիմնանորոգվել է Գորիսով անցնող միջպետական ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 4.5 կմ երկարություն ունեցող  հատվածը: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Ոսմար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2013 թվականի
հունիսին, ավարտվել 2014 թվականի հոկտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հիմնանորոգված ճանապարհահատվածի հողային պաստառը նախկինում անբավարար վիճակում էր: Ասֆալտբետոնե ծածկը մաշված և քայքայված էր, երթևեկելի մասի վրա կային լայնական, երկայնական և ցանցաձև ճաքեր, առաջացել էին մեծ մակերեսով և խորությամբ փոսեր, նստվածքներ: Ջրահեռացման համակարգը (ջրթող խողովակները), արհեստական կառուցվածքները (հենապատերը), մայթերը, մուտքերն ու իջատեղերը, ինչպես նաև ճանապարհի անվտանգության տարրերը նույնպես անմխիթար վիճակում էին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Պետական  նշանակության  ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է ճանապարհի հողային պաստառն ու ջրահեռացման համակարգը, կառուցվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերը: Իրականացվել են նաև  մայթերի, իջատեղերի ու մուտքերի վերականգնման,  նոր  հենապատերի կառուցման և գոյություն ունեցողների նորոգման աշխատանքներ: Հաշվի առնելով անվտանգ երթևեկությունն ապահովող չափորոշիչները` տեղադրվել  են ճանապարհային նոր նշաններ, մետաղական արգելափակոցներ, ազդանշանային սյուներ և կատարվել է գծանշում: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ  2013-2014թթ. պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 701. 370. 611 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունողհանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]