Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է KFW բանկի փոխնախագահին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է KFW բանկի փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները բարձր և արդյունավետ են գնահատել ՀՀ կառավարության ու գերմանական բանկի միջև առկա համագործակցությունը, որի շրջանակում համատեղ ծրագրեր են իրականացվում էներգետիկայի, ջրային տնտեսության, մասնավոր հատվածի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառներում:

Վարչապետը, մասնավորապես, կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման և Կապսի ջրամբարի վերականգնման ծրագրերը, որոնք կնպաստեն մեր երկրում էներգետիկ և ջրային տնտեսության ոլորտների հետագա զարգացմանը:

Իր հերթին, Եվա Վիտտը գերմանական բանկի հետագա աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում և  վստահություն հայտնել, որ նախանշված բոլոր ծրագրերը կշարունակեն հաջողությամբ իրականացվել:

Անդրադառնալով հայ-գերմանական գործակցությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Գերմանիան համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառում:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]