1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասարակության շրջանում խուճապն ավելի նպաստեց դրամ-դոլար սպեկուլյացիային

Հասարակության շրջանում խուճապն ավելի նպաստեց դրամ-դոլար 
սպեկուլյացիային

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության շրջանում խուճապն ու ֆինանսական թերի գիտելիքները նպաստեցին, որ դրամ-դոլար սպեկուլյացիան հասնի բարձր մակարդակի, որի արդյունքում մի շարք կազմակերպություններ շահեցին, իսկ բնակչությունը` տուժեց: Նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով ի նախագահ Գագիկ Մինասյանը դեկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում:

«Հասարակության մոտ խուճապի բարձրացումը եւ ֆինանսական շուկային թերի տիրապետումը նաեւ հանգեցրեց այս իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցամամբ` ասաց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ Կենտրոնական բանկն այդ օրերինշատ ճիշտ քաղաքականություն է որդեգրել, ինչ վերաբերում է բանկերին` նրանք ամուր են եւ կարողանում են «բռնել» բոլոր սթրես-թեստերը:

«Նման իրավիճակներն անխուսափելի են եւ պարբերաբար տեղի են ունեցել: Այն, ինչ կատարվում է Հայաստանում փոխարժեքի տատանման եւ փոփոխման առնչությամբ, հայաստանյան ծագում չունի. դոլարն ուժեղանում է, եւ մնացած բոլոր արժույթների գինն ընկնում է: Բացի այդ, Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները, որոնց հետեւանքով առկա է ռուբլու էական արժեզրկում եւ նավթի գնի կտրուկ նվազում եւ Հայաստանի պես փոքր ու բաց տնտեսություն ունեցող երկրի վրա ֆինանսական փոփոխությունները պետք է ազդեցություն ունենային: Բնական զարգացումներին զուգահեռ կար նաեւ խուճապ, շատ արագ փոփոխվող իրավիճակում մարդիկ սխալ էին կողմնորոշվում, ինչն էլ հանգեցրեց իրավիճակի ավելի սրմանը: Ինչ վերաբերում է ԿԲ-ին, ապա այն շատ ճիշտ վարվեց եւ շատ ճիշտ քաղաքականություն էր որդեգրել»,- ասաց Մինասյանը: 

Միջազգային շուկայում դոլարի արժեւորումը նպաստել էր Հայաստանում դրամի անկմանը, ինչի հետեւանքով բանկերում եւ փոխանակման կետերում դոլարի գինը բարձրացել էր մինչեւ 580 դրամ: Դեկտեմբերի 18-ից դրամն արժեւորվում է եւ այս պահին բանկերում եւ փոխանակման կետերում մեկ դոլար կարելի է գնել միջինում 464 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.22 դրամով և վաճառում` 582.81 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 554 դրամ է, իսկ առավելագույնը` 605 դրամ:

Երեկվա համեմատ 0.47 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.04 դրամով և վաճառում` 8.21 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]