1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիան մինչեւ նոր տարի կավարտի իր զորակազմի դուրսբերումն Աֆղանստանից

Ֆրանսիան մինչեւ նոր տարի կավարտի իր զորակազմի դուրսբերումն Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի վերջին զինվորականներն Աֆղանստանից կհեռանան այս տարվա դեկտեմբերի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում:

Ենթադրվում Է, որ այդ օրն Աֆղանստանի մայրաքաղաքից օդանավով հայրենիք կմեկնի 150 զինծառայողներից բաղկացած վերջին խումբը:

Ֆրանսիան 13 տարի Աֆղանստանի տարածքում մասնակցում Է ՆԱՏՕ-ի առաքելությանը: Թալիբների դեմ առավել լարված պայքարի շրջանում ֆրանսիական զորակազմն Աֆղանստանում ներառում Էր մինչեւ 4 հազար մարդ:

Աֆղանստանի հակամարտությունը խլել Է 89 ֆրանսիացի զինվորականների կյանքը, եւս 700-ը վերքեր են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]