Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը, ի դեմս Լեհաստանի, միջազգային ասպարեզում ունի վստահելի գործընկեր. ՀՀ Նախագահ

Հայաստանը, ի դեմս Լեհաստանի, միջազգային ասպարեզում ունի վստահելի 
գործընկեր. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հանրապետության Նախագահը և ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները և Հայաստանի ու Լեհաստանի Նախագահների փոխայցելությունները, գոհունակությամբ փաստելով, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների և տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա: Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում և հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը և Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չարնեցկուն ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ջանքերն ու առկա խնդիրները: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդին՝ մեծապես կարևորելով այդ ոճրագործության ճանաչման, դատապարտման, այդպիսով՝ հետագայում այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում խորհրդարանականների դերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]