Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դինքի սպանության գործը քննող նոր դատախազ է նշանակվել

Դինքի սպանության գործը քննող նոր դատախազ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող նոր դատախազ է նշանակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այսուհետ հայ խմբագրի սպանության գործը քննելու է Ահաբկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բյուրոյի անդամ Գյոքալփ Քյոքչուն:

Նրանից առաջ Դինքի գործը քննում էր Յուսուֆ Հաքքը Դողանը, ով, սակայն, նշանակվել է որպես Թուրքիայի վճռաբեկ դատարանի անդամ: 

Քյոքչուն դարձավ 6-րդ դատախազը, որը 2007 թվականի հունվարի 19-ին` Դինքի սպանությունից հետո կքննի հայ խմբագրապետի գործը: Ավելի վաղ այդ գործով զբաղվել էին Սելիմ Բերնա Ալթայը, Ֆիքրեթ Սեչենը, Ջիհան Քանսըզը, Մուամեր Աքքաշը և վերոնշյալ Յուսուֆ Հաքքը Դողանը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]