Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շուկայում դեղերի գները նվազում են

Շուկայում դեղերի գները նվազում են

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դրամի արժևորմանը զուգընթաց նվազում է նաև դեղերի գինը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը: 

Նրա համոզմամբ` դեղերի գների տատանումները համարժեք են արտաժույթի փոխարժեքի տատանումներին: «Դեղերի շուկայում գների բարձրացման հիմնական խուճապը գրանցվել է դեկտեմբերի 17-ի երեկոյան: Հաջորդ առավոտյան իրավիճակն արդեն կարգավորվել էր: Դեղագործական որոշ ընկերություններ դեկտեմբերի 11-ից 5-10, իսկ առանձին դեպքում 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները: Նախարարի հորդորով` դեղատները մի քանի շաբաթ չբարձրացրին գինը, սակայն հետո եղավ բարձրացում: Այս պահին դեղերի գների իջեցում է ընթանում»,- ասաց Ուլիխանյանը:

Նախարարի խորհրդականի վստահեցմամբ` թանկացել են դոլարով և եվրոյով գնվող դեղերը, ռուբլով գնված դեղորայքի գինը իջել է: Ընդհանուր թանկացել է դեղերի անվանացանկի 20 տոկոսը: «Դրամը որքան գա իր նախկին դիրքերին, դեղերն այդքան իջնելու են: Վստահեցնում եմ՝ ներմուծողների կողմից անհարկի թանկացումներ չեն եղել»:

Նախարարի խորհրդականը հայտնեց նաև, որ նախարարության համապատասխան տեսչությունը մանրակրկիտ դիտարկումներ է իրականացնում շուկայում: Հակամենաշնորհային դեպքերը ներակայացվում են ՏՄՊՊՀ-ին և այդպիսով պատժում կամայականություն անող ընկերություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am