Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Peoople հանդեսը Քեյթ Ափթոնին ամենասեքսուալն Է ճանաչել ներկայում ապրող կանանցից

Peoople հանդեսը Քեյթ Ափթոնին ամենասեքսուալն Է ճանաչել ներկայում ապրող կանանցից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Peoople հանդեսը 22-ամյա մոդել Քեյթ Ափթոնին ամենասեքսուալն Է ճանաչել ներկայում ապրող կանանցից եւ նրան համապատասխան պարգեւ Է հանձնել People Magazine Awards-ի՝ Լոս Անջելեսում կայացած առաջին արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2011 թվականին Քեյթ Ափթոնը ճանաչում Է ստացել որպես լողազգեստներ գովազդող մոդել: Նա մի քանի անգամ հայտնվել Է Sports Illustrated Swimsuit Issue-ի շապիկին: Ափթոնը նաեւ նկարահանվել Է կոսմետիկայի գովազդում, հոլովակներում եւ կինոյում: 2014 թվականին Էկրան բարձրացավ «Ուրիշ կինը» ֆիլմը, որում Ափթոնը նկարահանվել Է Քեմերոն Դիազի հետ միասին:

Բացի Ափթոնից, People Magazine Awards պարգեւն ստացել են Լիզա Քուդրոուն եւ Ջոն Հեմմը. նրանց ճանաչել են լավագույն հեռուստատեսային դերասաններ: Ջիմի Ֆելոնը ճանաչվել Է թոք-շոուի լավագույն հաղորդավար, իսկ Գվեն Սթեֆանին՝ ոճի կուռք:

Տարվա լավագույն դերասանուհի Է ընտրվել Ջենիֆեր Էնիսթոնը, որը գլխավոր դերն Է խաղացել «Տորթ» ֆիլմում: Տղամարդկանց համանման կատեգորիայում հաղթող Է դարձել Մայքլ Քիթոնը՝ «Բերդմեն» ֆիլմում խաղացած դերի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]