Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հարցազրույց» ֆիլմից Sony Pictures-ի վնասները գնահատել են 75 մլն դոլար

«Հարցազրույց» ֆիլմից Sony Pictures-ի վնասները գնահատել են 75 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony Pictures Entertainment ընկերությունը կարող Է 75 միլիոն դոլար կորցնել իր «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրության արգելման պատճառով, որտեղ խոսքը վերաբերում Է Հյուսիսային Կորեայի գործող առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Varierty-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ երկու աղբյուրներ:

Կորուստները ներառում են 44 միլիոն դոլար, որը կազմում Է կինոնկարի բյուջեն, ու եւս 30 միլիոն դոլար, որ ծախսվել Է պրոմոարշավի, այսինքն՝ գովազդային վահանների, պլակատների, գովազդային հոլովակների եւ նման կարգի այլ բաների վրա: Ապահովագրությունը չի ծածկի բոլոր ծախսերը:

Sony Pictures-ն անմիջապես չեղյալ Է հայտարարել «Հարցազրույց» ֆիլմի՝ դեկտեմբերի 25-ին նշանակված պրեմիերան այն բանից հետո, երբ կինոթատրոնների խոշորագույն ցանեցերը ահաբեկչական սպառնալիքների պատճառով հրաժարվել են ցուցադրել կինոնկարը: Sony Pictures-ում նաեւ հայտարարել են, որ չեն պատրաստվում «Հարցազրույցը» թողարկել ֆիզիկական կրիչների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]