Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ն ու Հայաստանը ստորագրել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր

ՎԶԵԲ-ն ու Հայաստանը ստորագրել են վարկային և դրամաշնորհային 
համաձայնագրեր

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև դեկտեմբերի 19-ին ստորագրվել են «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը ստորագրել են նաև դրամաշնորհային համաձայնագիր, որով ՀՀ-ին կհատկացվի 3.5 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում ևս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների (արկղների), աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]