Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի նավթարդյունաբերությունը կոլապսի եզրին Է. փորձագետներ

Մեծ Բրիտանիայի նավթարդյունաբերությունը կոլապսի եզրին Է. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության նավթարդյունաբերությունը չի կարող նորմալ գործել առկա շուկայական կոնյունկտուրայի պայմաններում եւ արդեն այժմ գտնվում Է «կոլապսի եզրին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարում են փորձագետները եւ ճյուղի անմիջական աշխատողները, որոնք դիմել են կառավարությանը ստեղծված իրավիճակում «միջոցներ ձեռնարկելու» կոչով:

«Այն պայմաններում, երբ մեկ բարել նավթը 60 դոլարից Էժան Է, վաստակելը գործնականում անհնարին Է դառնում»,-BBC-ին հայտնել Է Ռոբին Ալանը, որը նավթի հետախուզման ոլորտի անկախ ընկերությունների Brindex ասոցիացիայի նախագահն Է եւ Premier Oil ընկերության ղեկավարը: «Իհարկե, ճգնաժամեր նախկինում Էլ են պատահել, եւ ճյուղը կարող Է դրանց հարմարվել, բայց ինչ գնով՝ կադրերի կրճատման, նախագծերի փակման եւ ծախսերի նվազեցման հաշվին,-շարունակել Է նա:-Դրանք միշտ Էլ ցավագին միջոցներ են, որոնք զգացվում են նույնիսկ երկրի մասշտաբներով»:   

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արագորեն արձագանքել են առաջատար փորձագետների այս հայտարարություններին, ընդունելով, որ «ճյուղը ոչ դյուրին ժամանակներ Է ապրում»: «Մենք շարունակում ենք ակտիվ կոնսուլտացիաները խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե պետությունն ինչպես կարող Է օգնել ստեղծված իրավիճակում»,-հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]