Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սերգեյ Սմբատյանը լեհական բեմում կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը լեհական բեմում կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի 
սիմֆոնիկ նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում դեկտեմբերի 21-ին Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։ Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։

NOSPR-ն այս պահին Եվրոպայի ամենանոր համերգասրահն է, և համերգի տոմսերը վաղուց արդեն սպառվել են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]