Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մարզչական վերապատրաստում կանցկացնի

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մարզչական վերապատրաստում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ  և ռուս վոլեյբոլի մարզիչները միասին վերապատրաստման կուրսեր կանցկացնեն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 20-21-ը Երևանի Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտի մարզաբազայում կանցկացնի Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ համատեղ մարզչական վերապատրաստման և որակավորման սեմինարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, սեմինարի աշխատանքները մեկնարկելու են դեկտեմբերի 20-ին`շաբաթ օրը, ՖԿՀՊԻ N 52 լսարանում`ժամը 10:00-ին: Սեմինարի երկրորդ մասը կանցկացվի ՖԿՀՊԻ մարզադահլիճում: Դասընթացները վարելու են Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից գործուղված բարձրակարգ մասնագետները: Մասնակիցներին ՀՎՖ և ՌՎՖ կողմից կտրվեն հավաստագրեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]