Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել

Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ սահմանապահ զորամասերից մեկի զինծառայողները դեկտեմբերի 18-ին` ժամը 05.30-ին, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1983թ. ծնված Էսմալի Մ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Էսմալի Մ.-ն 2009թ. ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]