Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հրազդան» մարզադաշտի մոտ 3 մեքենաներ են բախվել

«Հրազդան» մարզադաշտի մոտ 3 մեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 19-ին` ժամը 09.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 566 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ., ծնված 1976թ.), «Լեքսուս» մակնիշի 033 MM 01 պետհամարանիշի (վարորդ Խ. Վ., ծնված 1950թ.) և «Մերսեդես» մակնիշի 03 SO 628 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Ս. Ա., ծնված 1995թ.). տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների գազի փականները և հոսանքազրկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]