Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի համայնքները կազմում եւ հաստատում են 2015 թվականի բյուջեները

 Գեղարքունիքի  համայնքները կազմում եւ հաստատում են 2015 թվականի բյուջեները

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքերում դեկտեմբերի երկրորդ կեսերից սկսվել եւ ընթանում է տեղական բյուջեների նախագծերի կազմման եւ հաստատման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Գոռ Ղազարյանը, տեղական բյուջեների նախագծերը կազմվում են պետական բյուջեի ընդունումից հետո, երբ արդեն պարզ են դառնում համայնքներին տրամադրվող դոտացիաների ելակետային տվյալները:

Տեղական բյուջեների նախագծերը քննարկվում են համայնքների ավագանու նիստերում եւ ներկայացվում Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն՝ առաջարկություններ, դիտողություններ, մեթոդական ցուցումներ ստանալու նպատակով: Մարզպետարանի կողմից առարկություն չստանալու դեպքում դրանք ներկայացվում են ավագանու հաստատմանը: «Մինչեւ տարեվերջ բոլոր համայնքները մարզպետարան կներկայացնեն տեղական բյուջեների նախագծերը: Բոլորն էլ մեր կողմից ստանում են օրենքից բխող անհրաժեշտ ցուցումներ եւ մեթոդական օգնություն: Որոշ համայնքներ կարող են մինչեւ տարեվերջ ավագանու նիստով հաստատել տեղական բյուջեները, բայց սովորաբար եւ հիմնականում դա անում են հաջորդ տարվա հունվարի ընթացքում»,-նշեց բաժնի վարիչը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]