Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օլանդը հրաժարվել Է «Միստրալները» հանձնել Ռուսաստանին

Օլանդը հրաժարվել Է «Միստրալները» հանձնել Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ երկիրը հիմքեր չունի Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրներ մատակարարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Այդ մասին ես հայտարարել եմ մի քանի անգամ. ներկա պահին, Ֆրանսիայի տեսանկյունից, չկա բավարար առաջընթաց մատակարարումն իրականացնելու համար»,- նշել է պետության ղեկավարը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի ավարտից հետո: Նրա խոսքով՝ «Միստրալների» վերաբերյալ պարտավորագրի իրացումը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարումից, հակառակ դեպքում «համապատասխան եզրակացություններ կարվեն»:

Օլանդը նաեւ հայտնել է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում որոշել են լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ: «Նոր պատժամիջոցներ չպետք է լինեն: Պատժամիջոցների մեղմացումը կախված կլինի մեր կողմից առաջընթացի արձանագրումից»,- Ֆրանսիայի նախագահի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

Նախօրյակին ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված միջոցները թուլացնելու օգտին, որը, նրա խոսքով, տուժել է պատժամիջոցներից: Դրա համար Մոսկվան պետք է ներգրավվի ուկրաինական ճգնաժամի լուծման գործընթացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]