Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի հարցում առաջընթացը կազդի ԵՏՄ-ի հետ միասնական գոտու շուրջ երկխոսության վրա. Մերկել

Ուկրաինայի հարցում առաջընթացը կազդի ԵՏՄ-ի հետ միասնական գոտու շուրջ երկխոսության վրա. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի կատարման ուղղությամբ առաջընթացի դեպքում կարելի կլինի բանակցություններ վարել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ընդհանուր տնտեսական տարածության շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք էական առաջընթաց տեսնենք Մինսկի արձանագրության 12 կետերի կատարման հարցում, ապա, այո, մենք պետք է պատրաստ լինենք նման քայլերի, որովհետեւ Ռուսաստանը եւ Ուկրաինան տնտեսական առումով շատ կապված են»,- պատասխանել է Մերկելը ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ տնտեսական համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին:

«Ես իմ կողմից կցանկանայի ասել, որ մենք դեմ չենք Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ աշխատելու այն բանի վրա, որ ստեղծենք տնտեսական մեծ գոտի»,- ասել է Մերկելը:

Նա նաեւ նշել է, որ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին, հարկավոր է հավատալ նրա խոսքին:

Մերկելը ճշտել է, որ Ռուսաստանի ղեկավարը նման հայտարարություն է արել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ («նորմանդական ձեւաչափ») վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Եթե նա ասում է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ապա մենք պետք է հավատանք նրա խոսքին եւ աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Մերկելը Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]