Լիլիթ Մկրտչյանը 3-րդն է լեհական մրցաշարում
10:43, 19 Դեկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 3-րդն էր Ռադիկովսկայի հուշամրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի վերջին տուրում հայ շախմատիստը խաղում էր Մարտա Բարտելի հետ: Մկրտչյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 36-րդ քայլին հանձնվեց: 9 հնարավորից հավաքելով 5 միավոր` Մկրտչյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց լեհ Կլաուդիա Կուլոն:
Քրիստինա Ռադիկովսկային նվիրված հուշամրցաշարն անցկացվում էր արդեն 4 անգամ: Մրցաշարը կազմակերպվել էր Լեհաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո: Մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում