Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել Է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

 Ղազախստանի խորհրդարանը վավերացրել Է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի Սենատը դեկտեմբերի 19-ի նիստում ընդունել Է «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Փաստաթուղթն ստորագրման Է ուղարկված պետության ղեկավարին, ինչից հետո ուժի մեջ կմտնի:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից Հայաստանը դառնում Է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ ստանձնում Է պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Օրինագծի ընդունումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին թույլ կտա պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրացման հետագա զարգացման  համար ի շահ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման»,- նշվում Է Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման եւ ձեռնարկատիրության գծով կոմիտեի եզրակացության մեջ:  

Փաստաթղթում նաեւ ասված Է, որ երկրի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը մշակվել Է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի իրագործման նպատակով, որը պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է ընթացիկ տարվա հոկտեմբերին Մինսկում:

Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի հետ հանրապետության ապրանքաշրջանառությունը կազմում Է շուրջ 7,7 մլն դոլար: Ընդսմին կան մետաղագործության, գյուղատնտեսության, շինարարության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանակարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]