Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Իլգար Մամեդովին

ԵԽ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Իլգար Մամեդովին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ակտիվիստ Իլգար Մամեդովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Նախարարների կոմիտեն քննարկել է Ադրբեջանի կողմից Մամեդովի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Միաժամանակ նաև կոմիտեն հիշեցրել է, որ քրեական օրենսգրքի կիրառումն ազատ արտահայտման իրավունքի վրա վերածվել է համընդհանուր խնդրի:

Իլգար Մամեդովը ձերբակալվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Սակայն ՄԻԵԴ-ն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ վճռի կայացման ժամանակ Մամեդովի իրավունքները խախտվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]