1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սոթքում դպրոցականների համար կազմակերպվեցին սերժանտական դասընթացներ

Սոթքում դպրոցականների համար կազմակերպվեցին սերժանտական 
դասընթացներ

ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ  պաշտպանության ու Կրթության եւ գիտության նախարարությունների, Երկրապահ կամավորականների միության վարչության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի միջնակարգ դպրոցում, որն ընտրվել է որպես հենակետային հաստատություն տարածքի մի շարք դպրոցների համար, մեկնարկեց դպրոցականների համար նախատեսված սերժանտական դասընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը, դասընթացներում ընդգրկված են Սոթքի, Շատջրեքի, Շատվանի, Ջաղացաձորի, Ազատի, Կութի, Նորաբակի դպրոցների 12-14 տարեկան երկուական աղջիկ եւ տղա, ինչպես նաեւ զինղեկները:Դասընթացը վարեցին ՀՀ ԶՈՒ Սոթքի զորամասի հրամանատարի քաղգծով  տեղակալ, փոխգնդապետ Հարություն Խառատյանը եւ Սոթքի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Մարատ Նունեյանը: Այսուհետ, ամեն շաբաթվա շաբաթ եւ կիրակի օրերին ապագա սերժանտները նույն դպրոցում կմանսակցեն սերժանտական դասընթացներին, որոնք ներառելու են ռազմահայրենասիրական դասախոսություններ Բայոց բանակի, հայ մեծ զորավարների ու ռազմական գործիչների, հերոսների մասին, առաջին բուժօգնության կազմակերպման, ինքնաձիգի քանդման եւ հավաքման, կրակային եւ շարային պատրաստության գործնական պարապմունքներ: «Մեր դպրոցը մշտապես համագործակցում է Սոթքի զորամասի հետ. այնտեղ ուսուցման եւ ծանոթության նպատակով հաճախ ենք կազմակերպում բարձր դասարանի աշակերտների այցերը եւ հանդիպումները զինվորականների հետ, որտեղ նրանք գաղափար են կազմում իրենց ապագա ծառայության, Հայոց բանակի, զինվորական կյանքի մասին: Սպաներն էլ հաճախակի են այցելում մեզ, շփվում մանկավարժների ու աշակերտների հետ, իսկ պետական ամեն տոնի ժամանակ նրանք իրենց ներկայությամբ պարզապես իմաստ ու բովանդակություն են հաղորդում մեր միջոցառումներին: Նման կարգի շփումները կկիրառվեն նաեւ սերժանտական դասընթացների դեպքում»,-նշեց դպրոցի տնօրենը:

Սերժանտական դասընթացներում երեխաներին իրենց մարտական փորձը եւ գիտելիքները կհաղորդեն նաեւ  ԵԿՄ Վարդենիսի տարածքային կազմակերպության անդամները:   

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]