Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբաման ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը

Օբաման ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, թե ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ընդսմին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահն առայժմ չի պլանավորում անհապաղ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ նախագահի մոտ կասկածներ են առաջացել առ այն՝ արդյոք այդ միջոցը  համապատասխանում Է պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ համաձայնեցված գործողությունների իր քաղաքականությանը:

Ինչպես ասված է Օբամայի հայտարարության մեջ, Վաշինգտոնը Եվրոպայում իր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին կաշխատի հստակեցնել պատժամիջոցները ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ Ուկրաինայում իրադրության հետագա զարգացման:

Օբամայի կողմից ստորագրված օրենքը նախագահին պարտավորեցնում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ: Այն նաեւ նախագահին լիազորում է չեղարկել պատժամիջոցները, եթե դա համապատսխանում է ազգային անվտանգության շահերին:

«Մենք առաջվա պես պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցներն այն դեպքում, եթե Ռուսաստանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]