Կոտրված ծառն Աբովյան փողոցի երթևեկությունը դարձրել է միակողմանի
09:56, 19 Դեկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 19-ին` ժամը 03.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում