Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քսաներեքամյա բրիտանացին մոտ 50 վիրահատություն է կատարել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար

Քսաներեքամյա բրիտանացին մոտ 50 վիրահատություն է կատարել Քիմ 
Քարդաշյանին նմանվելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացին 150 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Քիմ Քարդաշյանին: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամ`բ 23-ամյա Ջորդան Պարկը, ով Քիմ Քրդաշյանի երկրպագուն է, փոխել է շրթունքների, այտերի և հոնքերի ձևը, հեռացել դեմքի և մարմնի մազերը: Ընդհանուր առմամբ, կատարել է 50 տարբեր տեսակի կոսմետիկ և վիրահատական միջամտություններ:

Բոլոր փոփոխությունների համար Պարկից պահանջվել է 4 տարի: Տղամարդկանց դիմահարդար Պարկը արդյունքից գոհ է մնացել: Նա նշել է, որ շատերն են ծիծացում իր վրա՝ նշելով, թե անբնական տեսք ունի, սակայն, երիտասարդի խոսքով, հենց նման արձագանքի էր նա փորձում հասնել:

Նա Քարդաշյանին՝ իր կուռքին, համարել է բոլոր ժամանակների ամենաշքեղ կինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]