Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում ընտրողների պաշտոնական թիվը 1,8 մլն մարդով ավելի է ներկայացվել. ՀԿ

Ադրբեջանում ընտրողների պաշտոնական թիվը 1,8 մլն մարդով ավելի է ներկայացվել. ՀԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Ընտրողների գրանցման աուդիտ» թեմայով հետազոտություն է անցկացրել: Նպատակը` գրանցման որակի եւ քանակի, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցանիշների եւ Պետական վիճակագրական կոմիտեի ցուցանիշների ու նրանց միջեւ տարբերության վերլուծությունն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, տվյալ հետազոտությունն անցկացվելու համար պատճառ է հանդիսացել ԿԸՀ-ի եւ Պետվիճկոմի տվյալների միջեւ հսկայական տարբերությունը: Այսպես, եթե ԿԸՀ-ն պնդում է, որ Ադրբեջանում ընտրողների թիվը 5 մլն մարդ է, ապա Պետվիճկոմը հաստատում է, որ նրանց թիվը 6,8 մլն մարդուց ավելի է: Դրանք այն անձանց տվյալներն են, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը:

Այսպիսով` տարբերությունը կազմում է 1,8 մլն ընտրող: «ժողովրդավաական նախաձեռնություններ» ՀԿ-ն մտադիր է այդ հարցով «կլոր սեղան» հրավիրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]