Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիպրոսցի թուրք պատգամավորը պահանջել է առերեսվել սեփական պատմությանը

Կիպրոսցի թուրք պատգամավորը պահանջել է  առերեսվել սեփական պատմությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խորհրդարանի պատգամավոր Դողուշ Դերյան խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական հատվածում թուրքերից բացի, հայեր եւ հույներ էլ են բնակվում, եւ որ թուրք զինվորը բռնարար է: Նրա այդ հայտարարությունն աղմուկ է առաջացրել խորհրդարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական guncel58.com լրատվական կայքը, Դերյան հայտարարել է, որ հաշտության համար անհրաժեշտ է առարեսվել անցյալի հետ: «Պատերազմներում հաղթած կողմ չկա: Թուրքերից բացի, ցավ են ապրել հույները, հայերը, մարոնիտները եւս: Նրանք անտուն են մնացել եւ կորուստներ կրել: Նրանք բռնությունների են ենթարկվել թուրք զինվորի կողմից», -ասել է նա:

Որոշ պատգամավորներ Դերյային մեղադրել են թուրք զինվորին «բռնարար» անվանելու համար եւ նրանից պահանջել ներողություն խնդրել, ինչը վերջինս մերժել է: Ավելին, Դերյան ոստիկանություն բողոք է ներկայացրել խորհրդարանում իր հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տված պատգամավորների դեմ:

Այդ միջադեպից հետո կիպրաթուրքական «Վաթան» թերթի հետ զրույցում Դողուշ Դերյան ասել է. «Թուրքական բանակը հանցագործություններ է կատարել պատերազմում` որպես զենք օգտագործելով բռնաբարություններն ու բռնությունները: 1974-ից առաջ եւ հետո իրադարձություններում քաղաքացիները զինվորների կողմից բռնաբարությունների են ենթարկվել: Հաշտության եւ վերամիավորման համար անհրաժեշտ է առերեսվել անցյալի հետ», -ասել է նա:

Թուրքիան Կիպրոսի մեկ երրորդ մասը բռնազավթել է 1974 թվականին սանձազերծած նվաճողական պատերազմի ժամանակ: Ինպես նախկին նվաճողական պատերազմներում, այդ ժամանակ եւս թուրք զինվորը բռնությունների է ենթարկել ոչ մահմեդական բնակչությանը, հայրենազրկել` տիրելով նրանց ունեցվածքին: Կիպրոսի թուրքական եւ հունական հատվածները մեկ պետության մեջ վերամիավորվելու բանակցություններն առաջընթաց չեն գրանցում այն պատճառով, որ Թուրքիան պահանջում է, որպեսզի Կիպրոսում ստեղծվի թուրքական հատվածի լիիրավ քաղաքական իրավունքներով համադաշնություն, որին դեմ է հանդես գալիս Կիպրոսի Հանրապետությունը:



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]