Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդը շնորհավորում է իր համայնքի ազգային տոնը

Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդը շնորհավորում է իր համայնքի ազգային 
տոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Հասան Հասանյանը շնորհավորել է հայաստանաբնակ և ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առիթով: «Եզդի ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները: Այդ տոները, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանն, ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Շուրջ 300 տարի է մենք` հայաստանաբնակ եզդիներս հեռացել ենք մեր հոգևոր նստավայրից` Լալիշա-Նուրանից, բայց, փառք Աստծո, մենք դեռևս սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ իր ժողովրդին ուղղված հաղորդագրությունում նշել է նաˋ բոլորին մաղթելով  առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք:

«Մենք սպասում ենք ճշմատության ձայնին և արդարության հաղթանակին: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում նրանց թափած արյան համար: Թող իրականան մեր բոլորի երազանքները, եզդիներն այլևս երբեք ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում, ապրեն ազատ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար»,- հավելել է նա:

Անդրադառնալով օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում բնկավող եզդիների դեմ իրականացված ցեղասպանությանըˋ Հասանյանը նշել է, որ «իրենք խորը ցավով և արցունքներով սպասում են ցեղասպանության սարսափների ավարտին և Շանգալի ազատագրմանը»

Աշխարհի բոլոր ժողովուրդների նման եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը, որպես կանոն, ժամանակի ընթացքում վերածվում են տոների: Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր: Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի Աստված Եզդայի հազար ու մեկ անուններից: Այս տոնը նշվում է դեկտեմբերի 13-ից մինչև հաջորդ 1-ին ուրբաթ օրը: Ըստ եզդիական ավանդյութիˋ աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդայի` Աստծո կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը և ավարտում կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում և պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, չորեշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են տոնը:

Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդի խոսքովˋ այս տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի և մշակույթի պահպանմանը հնագույն ժամանակներից միչև մեր օրերը և իր հաստատուն տեղն ունի նաև եզդի ժողովրդի գոյատենման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]