1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն զգուշացնում է Ալիեւին

ԱՄՆ-ն զգուշացնում է Ալիեւին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Թոմ Մալինովսկին «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստածրագրին տված հարցազրույցում հանդես է եկել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված զգուշացնող հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, անդրադառնալով Ադրբեջանում բռնատիրական իրավիճակին, այդ թվում` լրագրող Խադիջա Իսմայլիովայի ձերբակալությանը, Մալինովսկին հայտարարել է, որ «քաղաքացիական հասարակության խեղդումը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները»:

«Ինչպես ամեն տեղ, Ադրբեջանում եւս ոչ ոք հանգիստ կերպով իր մտքերն արտահայտելու եւ լրագրողական գործունեության համար չպետք է ձերբակալվի: Մենք Ադրբեջանի ղեկավարությանը միանշանակորեն հաղորդել ենք, որ ցանկանում ենք բոլորին, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին, տեսնել ազատության մեջ: Ներկայում այդ հարցի շուրջ մենք Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մակարդակով քննարկումներ ենք անցկացնում: ԱՄՆ-ում չեն հասկանում վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ քայլերը հարցականի տակ են դնում մեր հարաբերությունները: Կարծում եմ, նրանք լավ են հասկանում, որ քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները վտանգում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Այնպես որ, հերթական քայլը Ադրբեջանի ղեկավարությանն է», -ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]