Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում. Գալուստ Սահակյան

«Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական 
դաշտի առաջատարի դիրքերում. Գալուստ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. ««Արմենպրես»-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ:

1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, «Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում՝ լինելով մեր պատմության մի մեծ ժամանակահատվածի ականատեսն ու վավերագիրը:

Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար:

Համոզված եմ, որ հետագայում եւս «Արմենպրես»-ը կշարունակի իր բարի ավանդույթներն ու հասարակությանը իրազեկելու շնորհակալ գործը:

Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, աշխատանքային եւ ստեղծագործական եռանդ, լավատեսություն եւ բարեկեցություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]