Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փեշմերգան շարունակում է պայքարը Սինջարի ազատագրման համար

Փեշմերգան շարունակում է պայքարը Սինջարի ազատագրման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական փեշմերգան շարունակում է միջազգային դաշինքի օժանդակությամբ հարձակումներ իրականացնել Իրաքի արևմուտքում գտնվող շրջանների, մասնավորապես Սինջարի վրա՝ փորձելով ազատագրել այն ԻՊ-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերի ղեկավար Անուար Իբրահիմը նշել է, որ դեկտեմբերի 18-ին նոր հարձակումներ են իրականացվել Թել Աֆարի մերձակայքում գտնվող շրջանի վրա: Բախումների ժամանակ քրդական ուժերի 6 անդամ է զոհվել, ևս 31-ը վիրավորվել է:

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ փեշմերգայի ուժերը պատրաստ են հսկողություն հաստատել 8 շրջանների վրա:

Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ դեկտեմբերի 18-ին Թիրքիթ քաղաքի հարավում «Իսլամական պետության» ավելի քան 30 ահաբեկիչներ են սպանվել: Ռազմական գործողություններն իրականացվել են ազգային կամավորական ջոկատների օգնությամբ:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 17-ին, քրդական ուժերը լայնածաված ռազմական գործողություններ են սկսել՝ փորձելով «Ւսլամական պետությունից» ազատագրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջարի շրջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]