Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միխեիլ Սաակաշվիլիին զրկել են նախագահական անձնագրից

Միխեիլ Սաակաշվիլիին զրկել են   նախագահական անձնագրից

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել են նախագահական անձնագրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սաակաշվիլին լրագրողներին այսօր հայտնել է Ստրասբուրգում:

«Ավիաընկերությունում իմացա, որ իմ նախագահական անձնագիրը չեղյալ է համարվել, չնայած այն բանին, որ այն ինձ օրենքով հասնում է մինչեւ կյանքիս վերջը», -ասել է նա:

Սաակաշվիլին եւ Վրաստանի ներկայիս Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեկտեմբերի 18-ին ներկա են եղել Եվրամիությունում եւ Եվրախորհրդարանում Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի վավերացման քվեարկությանը:

Սաակաշվիլին Ստրասբուրգ է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականի նոյեմբերին, երկրի գործող Նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո, եւ այդ ժամանակվանից հետո չի վերադարձել հայրենիք:

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին հեռակա մեղադրանքներ է ներկայացրել չորս քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին 2005 թվականին ծեծի ենթարկելու, 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության:

Ներկայում Սաակաշվիլի նկատմամբ Վրաստանում  որոնում է հայտարարված: Բացի այդ, Վրաստանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլին դիմել է Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային որոնում հայտարարելու հարցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]