Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին կմասնակցեն արտասահմանյան 15 բանակների ներկայացուցիչներ

Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին կմասնակցեն արտասահմանյան 15 բանակների ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 15 արտասահմանյան պետությունների բանակների ներկայացուցիչներ կմասնակցեն 2015 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին՝ նվիրված Մեծ հաղթանակի 70-ամյակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը դեկտեմբերի 18-ին հայտարարել Է ՌԴ-ի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Միխայիլ Սմիսլովը:

Ելույթ ունենալով Զինված ուժերի պահեստի սպաների միավորումների ազգային ասոցիացիայի տարեկան ժողովում՝ Սմիսլովը նշել, որ որպես 2015 թվականի մայիսի 9-ի տոնակատարության պատվավոր հյուրեր կհրավիրվեն նաեւ ԱՊՀ-ի երկրների, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի պետությունների պատվիրակությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]